20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պատրաստ լինենք մեծ սկանդալի. Հայկական Ժամանակ

«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել Էր 15 օր առաջ, մյուսն էլ կհաստատվի եկող երկուշաբթի։ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23–ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։ Այն տապալելու որևէ շանս այլևս չկա և, բնականաբար. սույն զեկույցը կդաոնա բանաձևի նախագիծ և քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում։

Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաև 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին։ Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ