06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂՀ ԱԺ պատգամավորները՝ առաջնագծում

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարևելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր և այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում և ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:

Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու և մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր և առաջնագիծ տեղի են ունեցել նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում և նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում ևս:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ