23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞… Հովիկ Աբրահամյանի պոռթկումը

Այսօր կառավարության հերթական  նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարարներին: Վարչապետը իր խոսքը սկսեց հորդորներով, որ այսուհետ նրանք ոչ թե կառավարության ետնամուտքով հեռանան ու խուսափեն լրագրողների հարցերից, այլ իջնեն կենտրոնական մուտքի մոտ ու պատասխանեն լրագրողների հարցերին.

«Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Հորդորում եմ բոլոր նախարարներին` ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛  առաջացող հնարավորությունները առավել բաց հաղորդակցության համար:

Օրինակ` կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ, յուրաքանչյուրս պետք է օգտագործենք այս առիթը` հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, այլ ոչ թե դուրս գանք այլ մուտքով: Կամ` վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած, պաբերաբար հանրությանը ներկայացնել իրականացվող ծրագրերի արդյունքները` կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք և պետք է դա ապացուցենք մեր վարքով ու գործով»:

Ի դեպ, վարչապետը նիստի ընթացքում նաև աղմկելու համար դիտողություն արեց . «Էդ վերջում քիչ խոսեք` ասացի: Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞, որ ձեզ մի անգամ ասում են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ