18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հնարավոր է Ավետիսյանների պաշտպանները միջնորդություն ներկայացնեն

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործով ներգրավված փաստաբաններից Երեմ Սարգսյանը Henaran.am -ին տեղեկացրեց, որ դեռ ամբողջությամբ չեն հասցրել ծանոթանալ նախաքննության նյութերին:

«Նախաքննությունն ավարտվել է, այժմ ծանոթանում ենք գործին: Ցավոք, այս պահին գործից որևէ նորություն չենք կարող ասել: Երբ վերջնականապես ուսումնասիրենք, մամուլի ասուլիս կհրավիրենք և հստակ կասենք մեր տեսակետները, գործի մանրամանսերը,-ասաց Սարգսյանը,-դեռ պարզ չէ` երբ գործը կուղարկեն դատարան:

Գործին ծանոթանալուց հետո միայն պարզ կլինի, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ որևէ միջնորդություն ներկայացնելու, թե ոչ»:

Հիշեցնենք, այս տարի հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովն է՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ