17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն հայհոյանքներ, ցեխ, կեղտ, թույն

Ինչ ուզում եք ասեք, բայց խորհրդային, կոմունիստական իշխանությունները կարողանում էին սերունդների համար կերտել հերոսներ, փոխանցել սերնդե-սերունդ, հերոսացնել, երբեք չքննադատել կամ նսեմացնել, նրանց դարձնել դաստիարակության, ընդօրինակման, նմանվելու իդեալական կերպարներ:

Եթե Չապաև էր պետք` գյուղացի, անկիրթ, անգրագետ, որը պետք է հերոսանար և հերոսաբար զոհվեր … Ուրեմն պետք էր ստեղծել այդ կերպարը … Սերգեյ Լազոն պետք է այրվեր շոգեքարշի հնոցում, պետք է լուսաբանվեր, հերոսացվեր…Ալեքսանդր մատրոսովներ էին պետք` անպայման Խորհրդային Միության մյուս ազգություններից ևս … Հերոսներ, առաջամարտիկներ, ռեկորդակիրներ էին պետք բոլոր բնագավառներից, բոլոր ուղղություններով` ստախանովներ, չկալովներ, մարեսևներ, զորգեներ, երիտասարդ գվարդիականներ, ուրեմն պետք է ստեղծվեին … Համաձայն եմ, չափազանցված էր, որոշ դեպքերում նույնիսկ զռռացող ու գռեհիկ… Բայց նաև դրական , ուսանելի շատ բան կար …

Իսկ մե՞նք … Մենք ոչ միայն հերոսացնում ենք, այլ մեր եղած իրական հերոսներին ենք մոռանում, և ոչ միայն մոռանում այլ նույնիսկ պտուտակ առ պտուտակ փորձում քանդել, հավաքել, մրոտել, նսեմացնել ու վարկաբեկել: Իսկ մեր նոր սերնդին օրինակներ են պետք, հերոսներ, հայրենասերներ, ազնիվ, լավ, նվիրված, պետական մտածողությամբ անշահախնդիր կերպարներ` պատմական անցյալից, արցախյան հերոսամարտից, ներկա մեր շրջապատից, եթե իհարկե կան…
Օրինակներ, որոնց ընդօրինակելով, նմանվելով սերունդներ կդաստիարակվեն …

Մինչդեռ աջ ու ձախ միայն հայհոյանքներ են, ցեխ, կեղտ, թույն, վիրավորանքներ, տականքներ, միայն կաշառակերներ, պատեհապաշտներ … Պետք է կարողանանք նկատել նաև լավը, լավ մարդկանց … Իսկ եթե չկան, ապա որպես ազգ, որպես ժողովուրդ մենք լուրջ, շատ լուրջ պրոբլեմներ ունենք … Ուրեմն ազգովի մտածելու, խորհելու լուրջ խնդիր ունենք …
Ժամանակն է սովորենք պահել, պահպանել ու ակնածանքով սերունդներին փոխանցենք այն ամեն լավը, որ ունենք …

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ