11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետադարձ հայացք 2001 թվական. ինչ իրադարձություններով հիշվեց նախորդ օձի տարին /ֆոտո/

Մոտենում է օձի տարին: Անշուշտ, բոլորն էլ ցանկանում են, որ այն հիշվի միայն լավ իրադարձություններով եւ դրական պահերով: Ինչպես կլինի իրականում, ժամանակը ցույց կտա, իսկ այժմ վերհիշենք` ինչ նշանակալի իրադարձություններով տպավորվեց նախորդ օձի տարին` 2001-ը:

2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ամենախոշոր ահաբեկչությունը մարդկության պատմության մեջ: Ահաբեկչական 3 ինքնաթիռներ հարվածեցին  Առեւտրի համաշխարհային կենտորնի երկնաքերերին Նյու Յորքում, որոնք հայտնի էին “երկվորյակ աշտարակներ” անունով, եւ Պենտագոնին: 4-րդ ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիայում: Ահաբեկչության զոհը դարձավ 2973 մարդ, որոնց թվում` 343 հրշեջ եւ 60 ոստիկան:

2001-ի հոկտեմբերի 10-ին ավարտվեցին Բարենցի ծովի հատակից` 108 մ խորությունից “Կուրսկ” սուզանավի դուրս բերման աշխատանքները: Ռուսական Հյուսիսային նավատորմի մեջ մտնող սուզանավը խորտակվել էր դրանից մեկ տարի առաջ: Անձնակազմի բոլոր 118 անդամները զոհվել էին:

2001-ի հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ը օդային հարվածներ հասցրեց Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին եւ մի քանի այլ քաղաքներին` ի պատասխան սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին: Ռազմական գործողությունները շարունակվում են մինչ օրս: Դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատեւ պատերազմն է:

2001-ի հոկտեմբերի 4-ին Թել-Ավիվ-Նովոսիբիրսկ չվերթը կատարող “Ту-154 М” ինքնաթիռը կործանվեց ուկրաինական հակաօդային ուժերի հրթիռի հարվածից: Վթարը տեղի ունեցավ Սոչի քաղաքից ոչ հեռու: Ավիավթարը 78 մարդու կյանք խլեց` 66 ուղեւորների եւ անձնակազմի 12 անդամների:

2001-ի մարտի 23-ին դադարեցվեց “Мир” լեգենդար տիեզերական կայանի թռիչքը, որը շեղվել էր ուղեծրից եւ սուզվել Խաղաղ օվկիանոսում: Մասնագետների գնահատմամբ` կայանի վերագործարկումն անիմաստ էր նրա վթարային վիճակի պատճառով: Կայանի գոյության ողջ ընթացքում այնտեղ 104 մարդ է եղել:

2001-ի ապրիլի 14-ին “НТВ” խոշորագույն մասնավոր հեռուստաընկերության վերահսկողությունն անցավ պետական “Գազպրոմ” ընկերությանը: Շատ դիտորդներ, ինչպես նաեւ հեռուստաընկերության լրագրողները, կարծում են, որ դա այն հիմնական կետն էր, որն անցնելով` ռուսական նոր իշխանությունները` հանձին Վլադիմիր Պուտինի, հաստատեցին երկրի տարբեր խնդիրների լուծման նոր մեթոդները եւ մոտեցումները: 2001-ի իրադարձությունները թեժ բանավեճերի եւ զանգվածային ցույցերի պատճառ դարձան: Լրագրողների եւ նրանց հաղորդումների ճակատագրին հետեւում էր ողջ Ռուսաստանը: 

12 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ “իմաստուն օձը” տհաճ անակնկալներով է հարուստ: Հուսանք, որ 2013-ն ավելի շատ դրական փոփոխություններ կբերի եւ կհիշվի միայն երջանիկ պահերով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ