Ֆրանսիայում տեղի է ունեցել այն, ինչ 5 տարի կատարվում է Սիրիայում. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի հարազատներին եւ ասել, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Փարիզում, արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում, գրում է Ria.ru-ն:
«Ֆրանսիայում երեկ տեղի է ունեցել այն, ինչ արդեն 5 տարի կատարվում է Սիրիայում»,- ասել է Սիրիայի նախագահը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ 6 ահաբեկչություններ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով 153 զոհ կա։
Երկրում հաստա տվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ:Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել: