25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քննարկում` արդարադատության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների միջև առկա համագործակցությունն ու մի շարք այլ ծրագրերի շրջանակում այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրին, մասնավորապես, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղղությունները:

Արևիկ Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին ընդունելության համար և փոխգործակցությունը շարունակելու համոզմունք հայտնել:

Նշենք, որ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, Բրիտանական խորհրդի կողմից՝ իր գործընկերներ Թոմսոն հիմնադրամի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Գրանտ Թորնթոնի հետ համատեղ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ