26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինուհին փորձել է թմրանյութ ներկրել Հայաստան

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացվածտեղեկություններն իրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտեցին և կանխեցին հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նոյեմբերի 10-ին Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության ենթարկվեց Ուկրանիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Իլինա Շելևերի ուղեբեռը: Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվեց մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության, որտեղ էլ պարզվեց, որ ավելի քան 3 կիլոգրամ փոշենման զանգվածը «Կոկաին» թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:
Ըստ նախնական տեղեկությունների`ապօրինի թմրամիջոցը ձեռք էր բերվել Լատինական Ամերիկայում:
Իլինա Շելևերը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ