26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս ինչ է հայտարարում Բակո Սահակյանը. Ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում ասուլիս է տվել եւ այդ ասուլիսի ընթացքում արել մի հայտարա­րություն, որի մասին ռուսական «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությու­նը, եթե չհերքվեր կամ ավելի ուշ չպարզաբանվեր Բ. Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի կողմից, ըստ էու­թյան, դժվար կլիներ բնորոշել այլ կերպ, քան արկածախնդ­րություն:

«Ռեգնում» գործակալությունը տարածել է, որ Բակո Սահա­կյանը հայտարարել է Սեփանակերտի օդանավակայանը Ռու­սաստանի հակաահաբեկչա­կան գործողություններին տրա­մադրելու դարաբաղյան իշխա­նության պատրաստակության մասին: Նա հայտարարել է, որ ԼՂՀ-ն պատրաստ է Ռու­սաստանի հետ քննարկել օդա­նավակայանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար օգտագործելու հարցը:

Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան Լեռնային Ղարաբաղը հա­մաշխարհային երթեւեկության հանդիպակաց գոտի դուրս բե­րելու մի հայտարարություն, որի հետեւանքները ԼՂՀ-ի համար եւ, անշուշտ, ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաեւ Հայաստանի համար կա­րող են շատ ծանր լինել: Եվ հենց այս պատճառով էլ պաշտոնա­կան Ստեփանակերտը պետք է Հայաստանի եւ Ղարաբաղի հա­սարակություններին անհապաղ բացատրություն ներկայացներ ԼՂՀ նախագահի հայտարարու­թյունների կապակցությամբ կամ էլ հանդես գար հերքումով, թե նման հայտարարություններ են հնչել Մոսկվայում, նման առաջարկներ են արվել Ռու­սաստանին:

Խնդիրն այն է, որ առաջարկն ինքնին այն աստիճան վտան­գավոր է եւ արկածախնդիր, որ նույնիսկ քննարկել անգամ չարժե, թե ինչ նկատառումներով կամ դրդապատճառներով կա­րող է արված լինել հայտարա­րությունը: Համենայնդեպս, տե­սանելի հեռանկարներում չեն երեւում որեւէ ռացիոնալ եւ հիմ­նավոր, տրամաբանված դրդա­պատճառներ կամ նկատառում­ներ, որոնք աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ներկայիս իրադրության պայմաններում կարող էին հիմք լինել նման առաջարկով հանդես գալու հա­մար` այն դեպքում, երբ միջազ­գային իրադրությունը սիրիա­կան կաթսայում առավել որոշակիանալու փոխարեն է’լ ավե­լի է թեժանում՝ իր հնարավոր սպառնալից ռեզոնանսի գոտին տարածելով մինչեւ Լեռնային Ղարաբաղ:

Համենայնդեպս, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահեր այստեղ կարող են նկատվել մի­այն այն դեպքում, երբ հասարա­կություններին ներկայացվեն այնպիսի ծանրակշիռ սպառնա­լիքների վերաբերյալ համոզիչ փաստարկներ եւ փաստեր, որոնք հաղթահարելու համար պետք էր ապագայում հանդես գալ նմանօրինակ հայտարա­րությամբ: Հակառակ դեպքում, ըստ էության, պետք է արձա­նագրել, որ կատարվել է որոշա­կի դիվանագիտական-քաղաքական դիվերսիա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, եւ Բակո Սահակյանը կամա, թե ակամա մասնակցել է դրան: Ստեփանակերտի պարզաբա­նումը չուշացավ:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ