23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի պատասխանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ սկանդալային հրապարակմանը

Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ղեկավարած ՀՀԿ-ի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին, ներքին և արտաքին խնդիրներին , նաև միջազգային մամուլում տեղ գտած ստահոդ լուրերին:

Ինչպես հայտնի է` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից հետո ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեց, թե ԼՂ բանակցային սեղանին դրված է  ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տարբերակը.

«Եւս մեկ անգամ կարող եմ ասել, որ ՀՀ իշխանությունների կարծիքը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի դարբինը, և խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա»: Իշխող «Հանրապետականի» մամլո խոսնակն ընդգծեց, որ որևէ նոր գործընթաց չկա. «ԼՂՀ ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր» :

Հիշեցնենք, ռուսական «Կոմերսանտը» նշում է, թե բանակցություններին մոտ կանգնած իրենց աղբյուրը տվյալներ ունի, որ հիմնախնդրի կարգավորման տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը վերադարձնում են Ադրբեջանին Ղարաբաղի շրջակա տարածքները՝ Ադրբեջանից գրավված, բայց միեւնույն ժամանակ պահպանում են Լաչինի միջանցքը՝ ապահովելով կապը Հայաստանի հետ եւ գուցե եւս մեկ ճանապարհ են բացում։ Բաքուն էլ պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, սակայն պարտավորվում է խնդիրը ռազմական ճանապարհով չլուծել։

Հավելենք, այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ