22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպե՞ս են հայկական կայքերը քարոզում «Այո»-ն ու «Ոչ»-ը

««Այո»-ի ճակատը առավել քան միասնական է, ինստիտուտցիոնալ, քան «Ոչ»-ինը,  որը, ի տարբերություն «Այո»-ի, մեդիադաշտում ներկայացվում է իրարից անջատ տարբեր մարդկանց կարծիքների ու քննադատության տեսքով»,- այսօր այս մասին մեդիաոլորտի մասնագետների և լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեցին «Սոցիոսկոպ» ՀԿ ներկայացուցիչները՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի «Լրադադար» ակումբի կազմակերպած «Սահմանադրություն. առաջարկվող փոփոխություններն ու դրանց լուսաբանումը» թեմայով քննարկմանը:

Կազմակերպությունն իր հետազոտության համար մի քանի լրատվական կայքեր է վերցրել և ուսումնասիրել, թե նրանցից ամեն մեկը սահմանադրական բարեփոխումների հանաքվեին ընդառաջ, ինչպե՞ս է անդրադառնում «այո»-ի և «ոչ»-ի ճակատների ներկայացուցիչների մեկնաբանություններին, տեսակետներին, ո՞ր թեմաներն են առավել հրատապ ու ուշագրավ, ովքե՞ր են այդ ճակատների հիմնական բանախոսերը, որ հաճախակի են հանդես գալիս լրատվամիջոցներով, և ի վերջո՝ ի՞նչ փոփոխություններ է ենթադրում առաջարկվելիք սահմանադրությունը:

Ըստ «Սոցիոսկոպ»-ի տվյալների՝ առցանց պարբերականների մեծ մասը Սահմանադրական բարեփոխումների մասին կարծես թե ուղղորդված «Այո»-ի քարոզ է տանում՝ հաճախ անուղղակի կերպով: Իրենց տարածած նյութերով ո´չ «Այո»-ի և ո´չ էլ «Ոչ»-ի ճակատին սատար չեն լինում ընդամենը մի քանի կայքեր:

«Լրատվական կայքերը սահմանադրական բարեփոխումներին անդրադառնում են հիմնականում մի քանի ասպեկտով: Դրանք են՝ իշխանությունների և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վերարտադրություն, իշխող համակարգի վերարտադրություն, ինչ է հանրաքվեն: Իսկ թե ի՞նչ են ենթադրում այս փոփոխություններն առհասարակ և ինչի՞ կարող են հանգեցնել այս փոփոխություները, մի տեսակ ստվերված են և շատ քիչ են ներկայացվում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ