21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն չորս մլն դոլարի կոկաին է բռնագրավել

ՀՀ Ազգային Անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր  խմբավորումների փորձերի դեմ:

2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի <<Զվարթնոց>> օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել  առանձնապես խոշոր չափի թմրանյութ:

Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման  զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է <<կոկաին>> տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ  մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն. ԱՄՆ դոլարը:

Դեպքի առթիվ ԱԱԾ Քննչական Վարչությունում հարուցվել է  քրեական գործ ՀՀ Քրեական  օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի /մաքսանենգություն/ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով/ հատկանիշներով:

Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

 

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

12.11.15թ.

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ