21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք մեղավոր չենք, որ դուք հայտնվել եք լուսանցքում»

Այսօր՝նոյեմբերի 12-ին  ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակադարձեց հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին: Վերջինս  վստահեցրել էր, որ համայնքների խոշորացմանը մարդիկ կողմ են արտահայտվել  և այդ մասին վկայում են  հանրաքվեի արդյունքները:

Լևոն Զուրաբյանն նշեց, որ ինքն անձամբ այցելել է Դիլիջանի ծրագրում ընդգրկված բոլոր գյուղերը ու խոշորացման դեմ քարոզչություն է արել. «Սյունիքում ցավոք չարեցինք քարոզչություն, սակայն այնտեղ, որտեղ արեցինք, արդյունքները ուղղակի շշմեցուցիչ էին»:

Զուրաբյանի փոխանցմամբ՝ Հաղարծին գյուղում 444 մարդ դեմ է արտահայտվել, իսկ «այո»-ի կողմնակիցները եղել են 232-ը:

ՀԱԿ-ը ընդունել է մի դիրքորոշում, ըստ որի  այս պայմաններով խոշորացումը նվազեցնելու է ժողովրդի դերը՝ սեփական իշխանություն ձեւավորելու գործում եւ նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը: «Ինչի՞ համար են հանրաքվեի հստակ արդյունքները, եթե դուք պետք է արհամարհեք դրանք: Ի՞նչ եք ապացուցում, որ թքա՞ծ ունեք ժողովրդի կամքի վրա, մեկ անգամ եւս ցուցադրում եք ձեր պատկերացումները ժողովրդավարության մասի՞ն: Սա ցույց է տալիս իշխանության արհամարհանքը»,-իր խոսքում ընդգծեց Զուրաբյանը:

«Ես պահանջում եմ ԱԺ ղեկավարությունից՝ դիմել կառավարությանը քննարկման օրակարգից հանել այս նախագիծը: Թող կառավարությունը ներկայացնի հանրաքվեների իրական արդյունքները, ոչ թե դրանք թաքցնի ԱԺ-ից, այն էլ Սահմանադրության ոտնահարմամբ: Իսկ եթե դա չարվի եւ օրինագիծը դրվի քվեարկությամբ, այն ի սկզբանե կլինի հակասահմանադրական ակտ եւ դրան կողմ քվեարկած բոլոր պատգամավորները կխախտեն Սահմանադրությունը»,-պահանջ հնչեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հղում անելով ՀՀ Սահմանադրությունը դիմեց Զուրաբյանին. «Խոսում եք մի բանի մասին, որը գոյություն չունի: Չի կարելի կիսատ-պռատ բաներ ասել, չի կարեի արհամարհել Սահմանադրությունը: Ինչո՞ւ չեք ասում այն դրույթը, որ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից: Չի կարելի ցանկացած հարց սարքել ձեր չկայացած քաղաքական թիմի, քաղաքական ամբիցիաների հարց, մենք մեղավոր չենք, որ գնալով թուլանում եք, նայեք խնդիրը, նախևառաջ, ձեր մեջ, մենք մեղավոր չենք, որ դուք հայտնվել եք լուսանցքում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ