03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հայրիկյանը մինչև նոյեմբերի 18-ը ժամանակ տվեց

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ներկայացրեց սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելու իր հիմնավորումները.

«Կարծում եմ, որ այս փուլում հանրաքվեն կասեցնելը հենց այդ կառույցի պարտականությունն է: Նրանք կարող են չաշխատել և բոյկոտել: Բարեկամաբար հորդորում ենք ԿԸՀ-ին՝ որպես պետական մարմին, եւ նրա առանձին անդամներին՝ որպես ՀՀ քաղաքացիներ, Սահմանդրությանը համապատասխան գործեն եւ եթե իրենց հրահանգվում է անել մի բան, որը հակասում է մեր հիմնական օրենքին, ապա քաղաքացիական արիություն դրսեւորել »:

ԱԻՄ առաջնորդն ընթերցեց ԿԸՀ-ին ուղղված իրենց դիմումը, որով Հայրիկյանը հանձնաժողովին տեղեկացնում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացն ապօրինի է:

«Իշխանություններն ամեն ինչ անում են, որ գործընթացը հասնի մինչեւ դեկտեմբերի 6-ը, սակայն մենք նոյեմբերի 18-ին լինելու ենք ԿԸՀ-ի դիմաց եւ «ավելի լուրջ» բացատրելու ենք : Ինչ որ անելու ենք, մինչեւ ամսի 6-ն ենք անելու, պարապ չեմ մնալու»:

Նոյեմբերի 18-ին տեղի ունենալիք հավաքին հրավիրել են նաև պաշտոնապես կհրավիրեն «Ոչ»-ի ճակատի երկու դաշինքներին ազնիվ մարդկանց.

«Ամսի 18-ին մենք հրավիրելու ենք նաեւ հանրությանը: Մեզ հետ միասին ասելու, որ հանձնաժողով, այսօր քեզ է տրված այդ չարիքը զարգացնելու ճանապարհը, դուք էլ հայ մարդիկ եք, վեր կանգնեք ամեն ինչից»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ