42-ամյա շվեդին հաշմանդամ են ճանաչել` երաժշտության հանդեպ սիրո պատճառով
42-ամյա տղամարդը 10 տարի շարունակ փորձում էր համոզել, որ իր հակումը ծանր երաժշտության հանդեպ հիվանդություն է: Վերջիվերջո, նա հասավ իր ուզածին եւ նրան հաշմանդամ ճանաչեցին:
Պաշտոնական փաստաթղթում, որը ներկայացրել են շվեդին, ասվում է, որ Ռոջեր Տուլգրենը չի կարող ցույց չտալ իր հակումը եւ սերը “հեւի մետալ” ոճի հանդեպ: Դա խնդիրներ է ստեղծում աշխատանքի տեղավորվելու եւ հետագա աշխատանքային գործունեության հետ կապված, այդ պատճառով էլ նրան դրամական օգնություն է հարկավոր:
Տղամարդը 3 հոգեբանի է այցելել, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն իր հակումը: Նա տարեկան 300 համերգի է ներկա գտնվում: Այդ հանգամանք էլ ստիպել է նրան մշտապես փոխել աշխատավայրը:
Ներկայումս նա աման լվացող է աշխատում ռեստորանում: Ղեկավարությունը չի արգելում նրան “հեւի մետալ” լսել աշխատավայրում, եթե դա չի խանգարում հաճախորդներին: Ռեստորանի ղեկավարությունը նաեւ թույլ է տալիս նրան համերգների գնալ: