Նոր սկանդալ Բրիթնի Սփիրսի ընտանիքում
Փոփ արքայադստեր ընտանիքում կրկին խոշոր սկանդալ է տեղի ունեցել: Այս անգամ Բրիթնիի նախկին ամուսնու` Քեւին Ֆեդերլայնի եղբայրը 30-ամյա երգչուհուն մեղադրել է գողության մեջ եւ հայտարարել, որ նրա ավագ որդու հայրն ինքն է:
Ավելի վաղ հենց Ֆեդերլայնն էր երգչուհուց ալիմենտներ պահանջում եւ թույլ չէր տալիս տեսնվել երեխաների հետ: Իսկ այժմ էլ նրա եղբայր Քրիստոֆերն է իր մասին հիշեցրել: Նա դատական հայց է ներկայացրել երգչուհու դեմ` մեղադրելով նրան շանտաժի եւ գողության մեջ: Նա պնդում է, որ երբ Բրիթնին եկել է Քեւինի տան մոտ` երեխաներին տանելու, վերցրել է նաեւ Քրիստոֆերի դրամապանակը եւ այնտեղից հանել 4,5 հազար դոլարով կրեդիտ քարտը:
“Նա ասաց, որ իմ եղբայր Քեւինը կործանել է իր կյանքը: Նա ինձ խայտառակեց եւ ասաց, որ եթե ես ոստիկանությանը պատմեմ գողության մասին, նա ողջ աշխարհին կհայտնի, թե իր ավագ որդու` Շոն Պրեստոնի հայրը ես եմ”,-հայտարարել է Քրիստոֆերը` հավելելով, որ Բրիթնիի ավագ որդին իրականում Քեւինի երեխան չէ:
“Խոստովանում եմ` ես քնել եմ Բրիթնիի հետ եւ ես եմ երեխայի իսկական հայրը, սակայն կարիք չկա, որ մարդիկ իմանան դրա մասին”,-ընդգծել է ավագ Ֆեդերլայնը:
Բրիթնին դեռեւս չի մեկնաբանել իրավիճակը: