29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մրցանակներ քաղաքապետարանից

Ամանորյա տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագույն ձեւավորում» անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձեւավորմանը մասնակցած եւ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երեւանի վարչական շրջանների առեւտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասրակական կազմակերպություններից  ու  անհատ քաղաքացիներից  ընտրվել են լավագույնները:  

Լավագույն տոնական ձեւավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առեւտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա Միա Գրուպ» ընկերությունը, Արեւիկ Ուդումյանի բնակարանի պատշգամբը, Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 36գ հասցեի բակային տարածքը, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակի են արժանացել նաեւ «Պասկալ եւ Դիոդատո» ընկերությունը՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած ամանորյա  տոնավաճառի եւ Ավան վարչական շրջանի թիվ 55 մանկապարտեզը՝ ամանորյա խորհրդանիշի լավագույն բեմականացման համար: Բոլոր հաղթողներին պարգեւները հանձնել է Երեւանի  քաղաքապետ  Տարոն Մարգարյանը:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին, քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի ձեւավորման գործում ակտիվ մասնակցության համար եւ վստահեցրել, որ քաղաքապետարան-բնակիչ-մասնավոր հատված համագործակցությունը լինելու է շարունակական. «Մայրաքաղաքի հանդեպ դրսեւորած ձեր սրտացավ վերաբերմունքը չէր կարող չգնահատվել ու, վստահ եմ, որ ձեր օրինակը վարակիչ կդառնա բոլորի համար: Ձեր վերաբերմունքով դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ Երեւանը բոլորիս տունն է ու բոլորս ենք պարտավոր մեր նպաստը բերել մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կլինեն մրցույթի մասնակիցներն ու հաղթողները, ինչը կլինի մեր բոլորի հաղթանակը»,-շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, մրցույթի հաղթողներն իրենց հերթին վստահեցրել են, որ հաճույքով են մասնակցել մայրաքաղաքի տոնական ձեւավորմանն ու իսկապես զգացված են, որ քաղաքապետարանը գնահատել է սիրելի քաղաքի նկատմամբ դրսեւորած իրենց անշահախնդիր վերաբերմունքը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ