11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն փոխում է գույնը. Հրապարակ

«ԲՀԿ-ում, հանրաքվեին ընդառաջ, տրանսֆորմացիա է տեղի ունենում: «Բարգավաճում» որոշել են ոչ միայն հետ չընդունել իրենց «անառակ զավակներին», այլև Սերժ Սարգսյանի հետ հանդիպածներին անկյուն քշել՝ թույլ չտալով վերջիններիս հանրաքվեի ընթացքում մասնակցություն ունենալ հանձնաժողովների անդամների նշանակմանը, որպեսզի, ինչպես մեզ տեղեկացրին ԲՀԿ համակարգող խորհրդից, չասեն՝ «պարոն նախագահ, տեսեք-տեսեք՝ տեղամասերում մենք ինչ գործ ենք արել»։

Ընդ որում, խոսքը վերաբերում է այդ «աշխատանքներում» բազմահմուտ Մարտուն Գրիգորյանին, Սամվել Բալասանյանին, Բազմասեր Առաքելյանին, Մուշեղ Պետոյանին։ ԲՀԿ-ն «ոտից գլուխ» փոխում է հանձնաժողովի բոլոր անդամներին՝ իր մարդկանցով։

Էդքան լիցենզավորված մարդիկ ունեք, հարցրինք համակարգողներին։ Պարզվում է՝ ոչ միայն ունեն, այլև ժամանակին «ամբողջական հեղափոխության» գնացող Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ուղարկել է սովորելու ոչ միայն անվճար դասընթացներում, այլև անձամբ վճարովի դասընթացներ է կազմակերպել, իրավաբաններ հրավիրել, որպեսզի ապագայում վերջիններս կարողանան պահել ԲՀԿ քվեները տեղամասերում։ Ու այս պահին լիցենզավորվածների թիվը ԲՀԿ– ում հասնում է 15 հազարի։ Չմոռանանք նաև, որ հանձնաժողովի նախագահները վճարվելու են 100, անդամները՝ 50 հազար դրամ՝ այդ աշխատանքի համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ