11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վաշխառություն

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողից ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսեկան 3 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 500 հազ. ՀՀ դրամ գումար: Մինչև 2015 թվականի հոկտեմբեր ամիսն ինքը վճարել է նշված տոկոսադրույքները, որից հետո չի կարողացել կատարել վճարումները: Այդ պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է, քանի որ կինը գրպանից գտել է ինքնասպանություն կատարելու վերաբերյալ իր գրությունը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ