28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ինչ դնել ամանորյա սեղանին, որ հաջողություն բերի

Խոհարար Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս, որ ամանորյա սեղաններին առկա լինի նախ և առաջ քաշիկա ուտեստը: 

՛՛Քաշիկան միշտ պետք է լինի, թեկուզ փոքր քանակով՝ տեսքը պահպանելու համար, ես էլ մեր տանը միշտ փոքր քանակով, բայց դնում եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մամուլյանը պատմեց, որ հնում ամանորի ուտեստները մի քանի նշանակություն ունեին՝ գուշակությունների համար, հաջողությունը պահպանող և չարը խափանող։ Գուշակություններ անելու նպատակով թխում էին մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ՝ ընտանիքի անդամների թվով։

Սրանք, որ կոչվում էին ասիլիկ-բասիլիկներ, քիչ են հանդիպում ժամանակակից հայկական ամանորյա սեղաններին, սակայն Մամուլյանը խորհուրդ է տալիս դրանք ևս պատրաստել։ “Ասիլիկ-բասիլիկները” մեր նախատատերը պատրաստում էին աչքերի, բերանի և կրծքին դրված՝ ձեռքերի տեղում չամիչներ հարմարեցնելով։ Թխվելու ընթացքում դրա ուռչելն ու սմքելը դրական կամ բացասական էր տվյալ տարվա համար։ 

Ինչում ուզում են, որ գալիք տարին հաջողություն բերի, դրա տեսքով թող պատրաստեն՛՛,-ասաց խոհարարը: Նաև պետք է սեղաններին լցոնած մրգեր լինեն կամ կլոնդրակ:՛՛ Դա փոխինձի և մեղրի խառնուրդից պատրաստված քաղցրավենիքներն են, այն քաղցրավենիքի հիմքն է համարվում, տատիկները կլոնդրակ են ասում, մենք այն մոդեռնացրել ենք, այդ փոքրիկ գնդիկները դնում ենք ծիրանի չրի մեջ և փայտիկ ենք դնում ու մատուցում ենք՛՛,-ներկայացրեց Մամուլյանը: 

 Ավանդականը համադրելու, ինչպես նաև ժամանակից ետ չմնալու համար խոհարարը խորհուրդ է տալիս ժամանակակից կերակրատեսակներ ևս պատրաստել ու մատուցել հյուրերին: Դրանց թվում առաջնահերթ է հավով արգանիկը, որն իրենից ներկայացնում է հավի խաշած միս, հոնի չրի սխտորի հետ միասին: Զրանից զատ հենց խոզի մսից ևս կարելի է ոչ ծանր կերակրատեսակներ պատրաստել՝ փոքրիկ կտորներով:

Ոչ ալկոհոլային ընպելիքների մասին. Սեդրակ Մամուլյանը համոզված է` “միայն կոմպոտներ հեռու գազավորված ըմպելիքից”:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ