Սևանում առեղծվածային բնակավայր են հայտնաբերել. Առավոտ
Արդեն երկու ամիս է՝ ջրասուզորդների հետազոտական խումբը, որի կազմում են Արտակ Էլմասակյանը, Ռաֆայել Մկրտչյանը, հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Աննա Մարտիկյանն ու կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը ակնադիտական հետազոտություններ են անցկացնում Սևանա լճի հատակում: Aravot.am-ի հետ զրույցում Աննա Մարտիկյանն ասաց, որ Սևանը «էքստրեմալ դայվինգի»՝ ստորջրյա զբոսաշրջության առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակայից հետո:
Սևանն աչքի է ընկնում թթվածնի սակավությամբ: Ըստ մեր զրուցակցի, այն գրավում է աշխարհի տարբեր երկրների էքստրեմալ դայվինգի սիրահարներին, սակայն նրանցից շատերը մեծ դժվարությամբ են դիմանում թթվածնի սակավությանը, նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել:
Վերջին տարիներին ուկրաինացի մի պրոֆեսիոնալ «դայվեր»՝ ջրասուզորդ է մահացել: Աննա Մարտիկյանը մեր զրույցում պատմեց, որ ջրասուզորդ Ռաֆայել Մկրտչյանի գլխավորությամբ իրենց կատարած ակնադիտական հետազոտությունների ընթացքում նախ փորձել են գտնել Սևանում երբևէ խորտակված ամենախոշոր նավը, սակայն Սևանի տակ պարբերաբար ի հայտ եկող ջրի ուժեղ հոսքերը թույլ չեն տվել հասնել նավին ու տարել են անհայտ ուղղությամբ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: