06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոչ»-ի ճակատից հայտնում են

Երեկ «Նոր Հայաստան» ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ և սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն և ուսման վայրը, իսկ այնուհետև պահանջել են ներկայանալ ոստիկանություն: Այս մասին հայտնում է են «Ընդդիմության միասնական շտաբ»-ից:

Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որևէ տեղեկություն չի հայտնել և հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն:

Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբումունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը վերջին շրջանում դրսևորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, որի ընթացքում ոստիկանությունը անհամաչափ ուժ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր սահմանադրությանը «Ո՛Չ» ասելու քարոզչությունից ու պայքարից:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ