17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

20 լավագույն կիթառահարները երաժշտության նորագույն պատմության մեջ /ֆոտո/

Որեւէ խմբի լսելիս մենք հիմնականում կենտրոնանում ենք վոկալիստի վրա` ընդհանրապես մոռանալով մյուս երաժիշտների մասին, այն է` կիթառահարների, ովքեր եթե նույնիսկ սոլո կատարում չեն ունենում, ոչ պակաս հիմնավոր դեր չեն խաղում խմբի գործունեության մեջ: Եվ այսպես, ովքե՞ր են երաժշտության նորագույն պատմության մեջ լավագույն 20 կիթառահարները:

Ջիմի Հենդրիքս. բանն այն չէ, որ Հենդրիքսն ավելի առաջնակարգ էր իբրեւ կիթառահար, քանի իր ժամանակակիցները: Բանն այն է, որ նա ամեն ինչ շատ ավելի բնական էր անում: Նա կարծես թե ստեղծագործում էր` առանց ջանքեր գործադրելու: Հենդրիքսը հենց ինքն էր այն երաժշտությունը, որը նվագում էր:

Քիթ Ռիչարդս. կա մի պատճառ, որը մարդկանց դրդում է միշտ ցանկանալ լսել Ռիչարդսին: Նրա խաղը կիթառի վրա  միշտ ինովացիոն է եղել` մշտապես փոփոխվող մոտեցումներով:

Բի Բի Քինգ. երաժշտի մինիմալիստական ոճն իր ազդեցությունն է թողել կիթառահարների մի ամբողջ սերնդի վրա: Այժմ Քինգը  87 տարեկան է: Նա եղել եւ մնում է բլյուզի արքան եւ տարեկան հանդես է գալիս շուրջ 100 համերգով:

Էդդի Վան Հելեն. Վան Հելենի վարպետությունը հինականում կայանում է նրանում, թե ինչպես է նա կիթառ նվագում: Երաժիշտը մասնագիտացել էր թեփինգի վրա եւ նույնիսկ զարգացրել այն: Այժմ նա 55 տարեկան է եւ շարունաում է շրջագայել:

Ջանգո Ռայնդհարտ. եվրոպացի ջազային երաժիշտ Ռայնդհարտն իր սոլոները կիթառի վրա նվագում էր 2 մատով` հրդեհի հետեւանքով մյուս 2 մատները վնասելու արդյունքում:

Մարկ Նոպֆլեր. Մարկն իր ժամանակի ամենահարգված կիթառահարներից է, ով նախընտրում է մատների տեխնիկան: Նոպֆլերի ճշգրտությունը եւ մեղեդայնությունը 70-ականների ավարտին դանդաղեցրին փանկ-բեմի էվոլյուցիան:

Ռոբերտ Ջոնսոն. Այն, որ այս լեգենդար երաժշտի մասին ցանկացած հոդվածի կցվում է նույն կուլտային լուսանկարը, իր լուրջ պատճառն ունի. Ջոնսոնից պահպանվել է ընդամենը 2 լուսանկար: Իր կյանքի մեծ մասը նա անց է կացրել “կոմերցիոն հաջողություններից դուրս”` նվագելով փոքրիկ խորտկարաններում կամ փողոցներում, սակայն նա մնում է բլյուզի պատմության ամենահիմնական կերպարներից մեկը:

Սթիվի Ռեյ Վոն. Սթիվը դպրոցը թողեց 17 տարեկանում եւ ամբողջությամբ ընկղմվեց երաժշտական աշխարհում` աշխատելով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ալբերտ Քինգը, Մադի Ուոթերսը, Ջիմի Հենդրիքսը, Լոնի Մաքը եւ այլոք: Վոնն ստեղծեց իր սեփական` համարձակ հնչողությամբ ոճը, եւ “Double Trouble” խմբի հետ 7 տարի շարունակ վայելեց իր հաջող երաժշտական կարիերան:

Ռայ Կուդեր. Հմայիչ եւ յուրօրինակ այս երաժիշտն ավելի շատ հատնի է Բուենա-Վիստա ակումբում իր դերով: Կուդերն սկսել է որպես խոստումնալից բլյուզ երաժիշտ եւ մինչ օրս հայտնի է կիթառի վրա իր հայտնի “սահումներով”:

Լոնի Ջոնսոն. Ջոնսոնը ռոքի եւ բլյուզի հիմքերից մեկն է եղել եւ ազդեցություն է թողել գրեթե բոլոր այն բլյուզ կիթառահարների վրա, ովքեր ծնվել են նրանից հետո: Ջոնսոնը հատկապես հայտնի է որպես մեկ լարի վրա կիթառային սոլոյի նորարար:

Կառլոս Սանտանա. Սանտանայի կիթառային խաղի “ապակե” երանգները ճանաչելի են դառնում նույնիսկ նախքան նրա բեմ դուրս գալը: Նրա համար բնութագրիչ են լատինական ռիթմերի, բլյուզի եւ ջազի հիբրիդները, իսկ նրա գունեղ հագուստները եւ 65-ամյա կարիերան տաղանդավոր երաժշտին 10 Գրեմմի են բերել, ինչպես նաեւ Լատինաամերիկյան Գրեմմիի 13 մրցանակ:

Ջիմի Փեյջ. “Led Zeppelin” խմբի կիթառահարը տիրապետեց բոլոր ժամանակների ռիթմերին: Սակայն նա հայտնի է նաեւ որպես ամենահզոր կոմպոզիտորներից եւ պրոդյուսերներից մեկը ռոքի աշխարհում: Երգերի այդքան մեծ քանակությամբ, սոլոներով եւ ռիթմերով Փեյջը դարձավ ռոք-ինդուստրիայի “հսկաներից” մեկը:

Պակո դե Լուչիա. Դե Լուչիան անհավանական տաղանդավոր երաժիշտ է եւ, անկասկած, ֆլամենկոյի լավագույն կատարողը: Նրա աշխատանքը Ջոն Մակլաֆլինի եւ Լարի Կորյելի հետ հանգեցրեց  կիթառային երաժշտության պատմության մեջ ստեղծված երբեւէ լավագույն ալբոմին: 

Էրիկ Քլեփթոն. Ռոք ն’Ռոլլի Փառքի սրահի միակ եռակի մրցանակակիր Քլեփթոնը կիթառային խաղի “հեղաշրջում” կատարեց եւ դարձավ ամենահարգված եւ ազդեցիկ երաժիշտներից մեկը ռոքի դարաշրջանում: Ժամանակի ընթացքում նրա ոճը փոխվել է, սակայն նա միշտ հավատարիմ է մնացել իր բլյուզային արմատներին:

Բրայան Մեյ. Բրիտանական կայրսության հրամանատարի կոչման արժանացած Մեյը եւս կրում է ռոք-լեգենդի բարձր տիտղոսը: Նրա խաղը կիթառի վրա իսկական թատերական ներկայացում է: Իսկ “Queen” խմբի հիթերի քանակը, որոնց Մեյի “ձեռքն է կպել”, իսկապես տպավորիչ է:

Չեթ Ատկինս. Ատկինսը վարպետացել է գրեթե բոլոր ժանրերում` դասականից մինչ ջազ` ստեղծելով սեփական ոճը` խաղ 4 մատով, որպեսզի միաժամանակ հնարավոր լինի նվագել եւ մելոդիկան, եւ ակորդները: Բացի այդ, նա վերկանգնեց քանթրի-երաժշտությունը Նեշվիլի հնչողությամբ, որն այժմ երաժշտի հետ է ասոցացվում:

Սլեշ. “Guns N` Roses” խմբի կիթառահարը բոլոր ժամանակների ամենահիշվող երաժշտությունների հեղինակներից է, իսկ նրա սոլոները “November Rain” եւ “Sweet Child o` Mine” հիթերում “պատմական” են դարձել:

Չակ Բերրի. Բերրին հայտնի է իր ռիթմերով եւ բլյուզով, որի շնորհիվ ոգեշնչման աղբյուր է դարձել այնպիսի լեգենդար խմբերի համար, ինչպիսիք են “Beatles”-ը եւ “Rolling Stones”-ը: Նա նաեւ վառ շոումեն է:

Դեյվիդ Գիլմոր. Գիլմորի էլէգանտ սոլոները` երբեմն երազային, երբեմն մելոդիկ, դարձան “Pink Floyd” խմբի երաժշտության հիմքը: Նրա սոլոները “Comfortably Numb” եւ “Time and Money” հիթերում մելոմանների սրտերում իրենց հիմնավոր տեղն են գրավել: Գիլմորին հաջողվեց ստեղծել այնպիսի հնչողություն, որը հնարավոր չէ շփոթել ոչ ոքի հետ:

Ջեֆ Բեք. ինչպես եւ Էրիկ Քլեփթոնը  եւ Ջիմի Փեյջը, Բեքը եւս այն երաժիշտներից է, ով նվագել է “The Yardbirds” խմբի հետ, ինչի արդյունքում էլ նա հայտնվեց Ռոք ն’Ռոլլի Փառքի սրահում, որտեղ հետագայում հայտնվեց նաեւ իր սոլո գործունեության շնորհիվ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ