24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շաքարի գները մշտապես համահունչ են եղել միջազգայինգներին. Արտակ Շաբոյան

՛՛Շաքարի շուկան մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այդ շուկայում բարձր կենտրոնացվածություն կա՛՛,-այսօր  տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 ՏՄՊՊՀ նախագահի հավաստիացմամբ,  Հայաստանում վաճառվող շաքարի գները բարձր չեն եղել եւ մշտապես համահունչ են եղել միջազային գներին: Արտակ Շաբոյանի խոսքով, հաշվի առնելով, որ մեզ մոտ շաքարավազը արտադրվում է, իսկ հումքը ներկրվում է այլ երկրներից, այլ երկրների հետ համեմատ շաքարի գները  Հայաստանում բարձր չեն:

 Հիշեցնենք, որ շաքարի շուկայում գերիշխող դիրք է գրավում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ՛՛Ալեքս Գրիգ՛՛ ընկերությունը:

 Անդրադառնալով երշիկի շուկայում վերջին բացահայտումներին եւ այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է  ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել, որ երշիկների մեծ մասի պարունակության միայն 16 տոկոսն է  միս, եթե փորձաքննություն չի իրականացվել, Արտակ Շաբոյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներից պահանջել է ներկայացնել բաղադրատոմսերը եւ այն համեմատել երշիկի փաթեթավորման վրա գրված բաղադրության հետ եւ պարզ համեմատության արդյուքնում ստացել այն արդյունքը, որը ներկայացվել է հանրությանը:

  ՛՛Բոլոր  երշիկարտադրողները հրավիրվել են հանձնաժողով՝ լսումների, կա ձայնագրությունը բոլորն ընդունել են իրենց ուղղված մեղադրանքը՛՛,-նշեց նա: Միեւնույն ժամանակ Շաբոյանը շեշտեց, որ ՏՄՊՊՀ-ն որակի համար պատասխանատու չէ:

 Ինչ վերաբերվում է դեղերի շույում արձանագրված թանկացումներին, Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է 20 անուն լայն սպառման դեղերի գնագոյացման գործընթացները: Դրանց գները շեշտակի իջել են նախորդ տարեվերջին, իսկ այս տարվա  փետրվար-մարտ ամիսներին՝ բարձրացել: Ազդեցություն է ունեցել նաեւ փոխարժեքի տատանումը, սակայն, շահութաբերության  առումով, ըստ Շաբոյանի փոփոխություն չի եղել:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ամիսներ առաջ կեղծ ապրանքեր ներկրելու վերաբերյալ  ՏՄՊՊՀ-ի ահազանգին: Ինչպես նշեց Արտակ Շաբոյանը, կեղծ ապրանքներ ներկրողներիը չեն հայտնաբերվել,  քանի որ  խանութները, որտեղ հայտնաբերվել էր ապրանքը, նշել են, որ այն շուկայից են ձեռք բերել: Շաբոյանի խոսքով, վերջիններիս հետ բացատրական աշխատանք է տարվվել եւ զգուշացվել, որ այսուհետ այդ պատասխանատվությունն իրենք են կրելու:

Ամփոփելով տարին, Արտակ Շաբոյանը հանձաժողովի աշխատանքերը դրական գնահատեց: Անցնող տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն 214 որոշում է կայացրել, որով հակամրցակցային գործողությունների համար տնտեսվարողները պատասխանատվության ենթարկվել, ընդհանուր առմամբ նշանակվել է 250 մլն. դրամի տուգանք: Հարուցված վարույթների մի մասի հիման վրա նաեւ քրեական գործեր են հարուցվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ