17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպիսի՞ն կլինի 2013-ը կենդանակերպի նշանների համար

Հայտնի աստղագետ Պավսեկակի Բոգդանովը, ում կանխատեսումներից շատերը զարմանալի ճշգրտությամբ իրականացվել են, կազմել է 2013-ի հորոսկոպը` կենդանակերպի բոլոր նշանների համար: Եվ, այսպես, ի՞նչ է սպասվում գալիք տարում:

Խոյերի համար 2013-ը կայունության եւ ներդաշնակության տարի կլինի: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել` ինչն է ձեր կյանքում իսկապես կարեւոր` ազատվելով այն  ամենից, ինչն արժեք չունի ձեզ համար: Կենտրոնացեք ստեղծագործական կյանքի վրա եւ ցույց տվեք ձեր բոլոր տաղանդները: Ձեր սիրային հարաբերություններն այս տարի կդառնան շատ ավելի հասուն եւ անկեղծ: Միայնակների համար տարին շատ հարմար է ընտանիք կազմելու համար: Հատուկ ուշադրություն դարձրեք հանգստին` գլխացավերից եւ անհանգստություններից խուսափելու համար:

2013-ին Ցուլերը ստիպված կլինեն մեծ ջանքեր գործադրել եւ հաստատակամություն ցուցաբերել` որեւէ բան արմատապես փոխելու համար: Լուրջ փոփոխություններ չեն սպասվում, բացառությամբ գարնանը պաշտոնի հավանական բարձրացումը եւ մեկ այլ երկիր տեղափոխվելը:

Տարվա առաջին կեսին ցուլերին բավականին դժվար էմոցիոնալ շրջան է սպասվում` շրջապատողների բացասական  վերաբերմունքի պատճառով: Սակայն նրանց սպասվում են կրքոտ սիրային հանդիպումներ եւ նոր հարաբերություններ, որոնք կարող են նույնիսկ ամուսնությամբ ավարտվել: Տարվա ավարտին հնարավոր են վթարների հետեւանքով առաջացած առողջական խնդիրներ:

2013-ին Երկվորյակներին աշխատանքային խնդիրներ են սպասվում, աշխատավարձի զգալի բարձրացում սպասելն անիմաստ է: Միաժամանակ մարտից հունիս ընկած հատվածում երկվորյակներից շատերը կարող են իրականացնել իրենց գործնական նպատակները: 2013-ի մայիսից մինչեւ սեպտեմբեր նրանցից շատերի մոտ նոր բուռն սեր կհայտնվի: Հարկավոր է հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է վնասել սիրելի մարդու հետ հարաբերություններին, հակառակ դեպքում դուք ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել դրանք պահպանելու համար:

Տարվա ընթացքում առողջական խնդիրներ կունենաք` կապված մարսողական եւ նյարդային համակարգի հետ:  Այդ պատճառով էլ երկվորյակները պետք է փոխեն իրենց սննդակարգը եւ դրական էմոցիաների աշխարհ տեղափոխվեն:

Խեցգետինների համար գալիք տարին բավականին հաջող կլինի: Տարվա հենց առաջին կեսին կբացահայտվեն նրանց անձի նոր, ստեղծագործական կողմերը, որոնք խիզախության եւ վճռականության հետ մեկտեղ կնպաստեն առաջընթացին  մասնագիտական ոլորտում: Պետք չէ հավատալ այն մարդկանց, ում վրա վստահ չեք, նրանք կարող են անհաջողություններ բերել: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա 2013-ին  խեցգետիններին բազմաթիվ հանդիպումներ են սպասվում, սակայն ամեն դեպքում հարկավոր չէ չափազանց զգայունություն ցուցաբերել այդ ոլորտում: 

Տարվա 2-րդ կեսին նրանք կարող են լուրջ ընտանեկան խնդիրներ ունենալ, այդ ընթացքում ավել լավ կլինի խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Տարվա ընթացքում նրանց մոտ եւս հնարավոր են խնդիրներ մարսողական համակարգի հետ, սակայն դրանք ընդհանուր առմամբ առողջության վրա չեն ազդի:

Առյուծները 2013-ին այնպիսի մասնագիտական վերելք կունենան, որ նրանց կնախանձեն գործընկերները, իսկ ղեկավարությունը` կգովաբանի: Հնարավոր են երկարատեւ ճամփորդություններ: Սակայն 2013-ին առյուծները հնարավոր է ընտանեկան խնդիրներ ունենան, որոնք կառաջանան ժամանակին չհարթված կոնֆլիկտների պատճառով: Հարկավոր է հաճախակի մեծահոգություն եւ ձեռնբացություն ցուցաբերել եւ խուսափել  ձեր հպարտությունը եւ ինքնասիրությունը վիրավորող իրավիճակներից:

Էմոցիոնալ պլանում տարին առանձնապես լավ բաներ չի խոստանում առյուծներին, սակայն տարվա վերջում ամեն դեպքում հնարավոր է “գործը գլուխ բերել ձեր օգտին”: Առողջական խնդիրներ կարող են առաջանալ կապված հոդերի եւ մեջքի հետ, որի հետեւանքով մշտական հոգնածության զգացում կունենաք: Այդ պատճառով էլ հարկավոր է հանգստանալ եւ ուշադիր լինել ծանրություններ բարձրացնելիս:

Չնայած  տարվա առաջին 6 ամսվա ընթացքում բացասական պահերին, տարին ընդհանուր առմամբ հաջող կլինի Կույսի համաստեղության տակ ծնվածների համար:  Նրանցից շատերին մրցանակներ եւ առաջընթաց է սպասվում: Կույսերը պետք է պատրաստ լինեն իրենց աշխատանքի տեղի կամ բնույթի ցանկացած փոփոխության: Այս տարի նրանք նաեւ հնարավորություն ունեն հանդիպել այն մարդուն, ով կկիսի նրանց հետ իրենց երազանքները եւ ձգտումները:

Եթե այդ մարդը կույսի նկատմամբ սեր եւ հոգատարություն ցուցաբերի, ապա այդ զույգի համար ապահովված է երկար տարիների երջանկությունը: Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց 2-րդ կեսին, պետք է զգույշ լինեն. տարվա սկզբին հնարավոր են լուրջ կոնֆլիկտներ` տնտեսական խնդիրների պատճառով: Չնայած տարվա առաջին եռամսյակում նյարդային պահեր կլինեն, սակայն առողջությունն ընդհանուր առմամբ կայուն կլինի տարվա ընթացքում:

2013-ին Կշեռքների մոտ կկարգավորվեն սոցիալական հարաբերությունները եւ նրանք շատ նոր ընկերներ ձեռք կբերեն: Նրանք ստիպված կլինեն անդադար աշխատել` մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու համար: Հարկավոր է ամբողջությամբ կնտրոնանալ աշխատանքի վրա եւ զգուշություն ցուցաբերել անշարժ գույք գնելու կամ ներդրումներ անելու հարցում: Կշեռքները պետք  է դառնան ավելի էմոցիոնալ շրջապատողների նկատմամբ, այդ թվում եւ իրենց 2-րդ կեսի:

Առաջին եռամսյակում հնարավոր են ընտանեկան կոնֆլիկտներ, որոնցից կարելի է խուսափել հապճեպ որոշումներ չկայացնելով: Եթե նրանք դեռեւս չեն գտել իրենց 2-րդ կեսին, ապա տարվա 2-րդ կեսը մեծ հնարավորություն է տալիս դրա համար: Լուրջ հիվանդությունները նրանցից հեռու կլինեն, տարվա վերջին միայն հնարավոր են խնդիրներ մաշկի եւ երիկամների հետ կապված:

Տարվա առաջին 2 ամսվա ընթացքում հաջողությունները կարիերայում կլինեն առանց այն էլ քիչ լավ նորություններից մեկը Կարիճների համար: Տարվա ընթացքում կարող են այնպիսի իրավիճակներ ստեղծվել, որոնք ժամանակավոր խնդիրներ կառաջացնեն, իսկ տարվա վերջին հաջողությունն ընդհանրապես “կփախչի” նրանցից, այդ պատճառով էլ կարիճներին խորհուրդ  է տրվում զգույշ լինել եւ ռիսկի չդիմել: Սեքսուալ եւ զգայական կյանքը կարիճների մոտ այս տարի բավականին բուռն կլինի:

Նրանց բազմաթիվ նոր եւ հետաքրքիր իրադարձություններ են  սպասվում: Կարիք չկա ձեր ներսում խանդ կամ կասկածներ պահեք, ավելի լավ է ձգտեք կարգավորել հարաբերությունները սիրելի մարդու հետ: Կարիճների մոտ այս տարի հնարավոր են առողջական խնդիրներ` կապված սեռական օրգանների եւ միզապարկի հետ, որոնցից դժվար թե հնարավոր լինի խուսափել:

Դրականը եւ բացասականը 2013-ին Աղեղնավորների համար հավասարակշռված կլինեն. եթե տարվա առաջին հատվածում նրանց կհետեւեն անհաջողությունները, ապա հուլիսից հետո նրանց լավագույն արդյունքներն են սպասում: Տարվա առաջին եռամսյակում նրանց ֆինանսական խնդիրներ են սպասվում, սակայն դրանից հետո` գրական կերպով դասավորելով գիտելիքները եւ փորձը, աղեղնավորները ֆինանսական կայունություն կունենան: Հնարավոր են նոր ռոմանտիկ հարաբերություններ կամ նոր ռոմանտիկա բռնկվի հին, վաղուց բաժանված զույգերի մոտ:

Տարվա առաջին կեսին աղեղնավորների մոտ եւս կարող են մի շարք ընտանեկան խնդիրներ առաջանալ, սակայն նրանց կհաջողվի հաղթանակած դուրս գալ նման իրավիճակներից իմաստության շնորհիվ: 2013-ի ընթացքում աղեղնավորներն առողջական խնդիրներ չեն ունենա: Նրանք, ովքեր նիհարել են ցանկանում, վերջապես հաջողության կհասնեն: Տարվա 2-րդ կեսին աղեղնավորները չպետք է չարաշահեն ալկոհոլը,այն կարող է հանգեցնել լյարդի եւ մկանների հետ կապված խնդիրների:

2013-ին Այծեղջյուրները զգալի հաջողության կհասնեն: Այս տարի նրանք ավարտին կհասցնեն նախկինում սկսած ծրագրերն ու նախագծերը, ինչը նրանց մեծ եկամուտ կբերի: Տարբերվելու ձգտումների պատճառով այծեղջյուրների մոտ հնարավոր են խնդիրներ գործընկերների հետ, այդ պատճառով էլ հարկավոր է զգույշ լինել եւ վերլուծել յուրաքանչոյւր քայլը:

2013-ին հարկավոր է ամրապնդել ընտանեկան եւ զգայական հարաբերությունները, քանի որ չնայած նրան, որ այծեղջյուրների մոտ կարծես թե ամեն ինչ հաջող է ընթանալու, սակայն նրանց անհամբեր եւ զգույշ բնավորությունը կարող է ընդհատել նրանց զարգացումը: Նրանց մոտ, ովքեր ամուսնացել են վերջին 6 ամսվա ընթացքում, հնարավոր է լարվածություն հարաբերություններում ընտրյալի հետ, սակայն ներդաշնակությունը կրկին կվերադառնա: 2013-ի սկզբին հնարավոր է ոսկորների կոտրվածք ստանալ, իսկ տարվա վերջին` թոքերի եւ շնչառական ուղիների խրոնիկ հիվանդությունների սրում:

2013-ը Ջրհոսների համար նոր  գաղափարների եւ տեխնոլոգիաների տարի կլինի: Դա, անկասկած, մասնագիտական ոլորտում մեծ օգուտ կտա եւ առաջ գնալու խթան կհանդիսանա: Կարիք չկա, որ ջրհոսներն ուշադրություն դարձնեն նախանձողների վրա, իսկ տարվա վերջին հարկավոր է զգուշություն ցուցաբերել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ավտոմեքենա կամ բնակարան գնելը: 2013-ին ջրհոսներն ավելի շատ ժամանակ կանցկացնեն սիրելի մարդու եւ ընտանիքի անդամների հետ:

Չեք խուսափի ընտանեկան կյանքի եւ մասնագիտական կյանքի միջեւ կոնֆլիկտներից, գուցե նաեւ ընտանիքի եւ աշխատանքի միջեւ ընտրություն կատարելու խնդրի առջեւ կանգնեք: Ջրհոսների մոտ կարող է նոր սեր հայտնվի, սակայն, ցավոք, այն  երկար չի տեւի: Առողջության հանդեպ հատկապես հարկավոր է ուշադիր լինել տարվա վերջին, երբ նյարդային համակարգի հետ խնդիրներ կառաջանան:

2013-ին Ձկները վերջապես կգտնեն կոնկրետ նպատակներ եւ մի շարք տարբեր նախաձեռնություններ` իրենց կյանքը լցնելու համար: Առաջին 6 ամսվա ընթացքում հնարավոր է, որ նրանք որոշ հնարավորություններ կորցնեն մասնագիտական ոլորտում, սակայն հետո դա կփոխհատուցվի: Ձկներին բազմաթիվ ճամփորդություններ են սպասվում, ինչը կօգնի նրանց, ովքեր ցանկանում են կայանալ արտասահմանում: Զգայական եւ ինտիմ առումով 2013-ը ձկների համար բավականին հաջող կլինի, սակայն հարկավոր է զգույշ լինել հուլիսից սեպտեմբեր ընկած հատվածում:

Ռոմանտիկ հարաբերություններ են սպասվում հոկտեմբերին եւ նոյեմբերին: Ամուսնական զույգերի մոտ բազմաթիվ երջանիկ պահեր կլինեն, հնարավոր է նույնիսկ երկար սպասված երեխայի ծնունդ: Տարվա սկզբին ձկների մոտ հնարավոր են խնդիրներ կոկորդի եւ քթի հետ կապված, ինչպես նաեւ մեջքի ցավեր:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ