10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ պետք է ասի ազատազրկված գնդապետը.խոսել է ուզում

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը  Henaran.am- ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է: Ավետիսյանի հացադուլի լուրը ստանալուց հետո, այսօր ` հոկտեմբերի 31-ին պաշտպանը այցելել է նրան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Վոլոդյան պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՄԻՊ  Կարեն Անդրեասյանի և  լրագրողների հետ։ Գնդապետը  ասելիք ունի, որը ցանկանում է ոչ թե ուղղակի լրատվամիջոցներով կամ  բաց նամակի տեսքով ներկայացնել, այլ բոլորի ներկայությմաբ ասել»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ արդեն դիմել ենՄարդու իրավունքների եվրոպական դատարան։

Եվրոպական դատարանից ակնկալիքները մեծ են. «Վերջին կետն է, այնտեղ գոնե պետք է արդարությունը վերականգնվի»,-ընդգծեց Զաքարյանը:

Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում հավաստեց, որ հորը հորդորում են դադարեցնել հացադուլը .«Սրտի հետ կապված լուրջ խնդիր ունի, միշտ դեղորայք է օգտագործում: Մենք վաղաժամկետ ազատման հետ կապված դիմումից ակնկալիքներ չունեինք: Վստահ եմ, որ այս իշխանությունները հորս դեմ են»,-նշեց Նորայր Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ