20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն խոստանում է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե հանրաքվեի ընտրացուցակներն արհեստականորեն ուռճացվում են: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա պարզաբանեց, որ հանրաքվեն անցկացնելու համար անհրաժեշտ է ընտրողների 25 տոկոս «այո» ձայն:

Ըստ պատգամավորի` եթե ընտրացուցակն արհեստականորեն մեծանա, մեծանալու է այդ 25 տոկոս պահանջված ձայների քանակը: Ըստ դաշնակցական պատգամավորի, անտրամաբանական է արհեստականորեն ընտրացուցակ ուռճացնել:

Ռուստամյանը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ «Դաշնակցությունն» ամեն ինչ անելու է, որպեսզի վերահսկի ընտրությունների ընթացքը: Ըստ նրա, ի տարբերություն քաղաքական այլ ուժերի, ովքեր խոսում են անհավանական թվերի մասին, ՀՅԴ-ն կարողացել և կարողանալու է մոտ 2 հազար ընտրատեղամասերն ապահովել իր վստահված անձերով:

Ընտրակեղծիքները բացառելու մասին. Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք իշխանություններին ներկայացրել են վերահսկելու մի քանի մեխանիզմներ՝ մատները թանաքոտումից մինչև 9-րդ ձևի կիրառումը: Դեռ ժամանակ կա, քննարկումները շարունակվում են, իրենք լիահույս են, որ մինչև հանրաքվեն իշխանությունների կողմից կընդունվեն վերահսկողական  որոշակի գործիքներ: ՀՅԴ-ն մշտապես բարձրաձայնել է ընտրակեղծիքների մասին նաև նախորդ ընտրությունների ժամանակա, այս անգամ էլ նույնկերպ են վարվելու` եզրափակեց դաշնակցական գործիչը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ