08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Որոշ հակաբեղմնավորիչ միջոցներից հարկավոր է խուսափել

Մեզնից յուրաքանչյուրը գիտի հակաբեղմնավորիչ միջոցների մասին, սակայն որոշ հարցեր ամեն դեպքում անպատասխան են մնում` դրանցից որոնք են ավելի վտանգավոր, իսկ որոնք` արդյունավետ:

ԱՄՆ-ի գիտնականները փորձարկումներ են անցկացրել` պարզելու համար որ հակաբեղմնավորիչ միջոցներն են ավելի արդյունավետ: Ամենա ոչ արդյունավետ մեթոդը անվտանգ օրերը հաշվելն է: Այդ օրերը 100 տոկոսանոց ճշգրտությամբ հնարավոր չէ զատել, հատկապես եթե հաշվի առնենք, որ կանանց մոտ կարող են նաեւ հորմոնալ խախտումներ լինեն:

Պահպանակներին եւս պետք չէ լիովին վստահել: Ոչ միայն այն պատճառով, որ այն կարող է պատռվել, այլ նաեւ այն պատճառով, որ տղամարդկանց մեծ մասը սխալ է դրանք օգտագործում: 

Մասնագետները կարծում են, որ ամենաարդյունավետ միջոցները ներարգանդային պարույըը եւ հակաբեղմնավորիչ հաբերն են: Կան նաեւ առողջության համար վտանգավոր մեթոդներ: Չափազանց վտանգավոր է, երբ կանայք անցանակալի հղիությունից պաշտպանվելու նպատակով օգտագործում են լիմոն, օճառ եւ այլն:

Ընդհատված սեռական ակտի մեթոդը եւս կարող է հանգեցնել անցանկալի հղիության, քանի որ սեռական ակտի ընթացքում եւս հանրավոր է, որ սերմնահեղուկ անջատվի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ