05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սյունիքը սկսվում եւ ավարտվում է Սուրիկ Խաչատրյանո՞վ

Այսօր Սյունիքի մարզպետարանի հրավերով մարզ են մեկնել լրագրողներ, ովքեր պիտի ծանոթանան Սյունիքի հիմնախնդիրներին: Սակայն ինչպես նշված էր ծրագրում լրոագրողները լինելու են միայն Գորիսում, Տաթեւում, Խնձորեսկում: Թերեւս նման ցանկություն է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը ծննդով գորիսեցի է:

Մի՞թե Սյունիքը սկսվում եւ վերջանում է Գորիսով եւ Սուրիկ Խաչատրյանով: Մնացած՝ Սիսիանի, Մեղրու, Կապանի տարածաշրջաններում հիմնախնդիրներ չկա՞ն, թե՞ կարեւոր չեն դրանք: Այս հարցերը մարզպետին պիտի ուղղեր Henaran.am-ի թղթակիցը:

Սակայն ժամանակի սղության պատճառով նա չկարողացավ մեկնել Սյունիք: Կարծում ենք մեր գործընկերներից մեկնումեկին նույնպես կհետաքրքրի այս հարցի պատասխանը, եւ ակնկալում են, որ Սուրիկ Խաչատրյանը անկեղծ կպատասխանի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ