22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Խաղի մեջ կմտնի նաև «Ալյանսը»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադարձավ հանրաքվեին:

«Առաջիկայում հանրաքվեն է, այն հանրաքվեն, որի արդյունքում անարդյունավետ կառավարողները, երկրի կառավարման կարգը փոխեն այլ ձևաչափով,և այս համատեքստում, այսօրվա հայտարարությունս ուզում եմ ուղղել հայրենակիցներիս, ընդդիմադիր գործիչներին, խորհրդարանում և խորհրդարանից դուրս ներկայացված քաղաքական ուժերին, վարվող կուրսի, և իշխանության որդեգրած գծի անհամաձայնության»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, որ հասարակությունը վաղուց իրենցից ակնկալում է, ոչ միայն համարժեք խոսքեր, այլ համարժեք գործողություններ:

«Այն է առաջարկում եմ հանրաքվեի ժամանակ, նախնական քարոզչության ժամանակահատվածում, և բուն քվեարկության ժամանակ կազմակերպել խստագույն հսկողություն քվեարկության գործընթացի նկատմամբ, ապահովելով լուրջ դիտորդական առաքելություն, ապահովելով լրջագույն հսկողություն` մարդկային գործոնի օգտագործմամբ, տեսանկարահանումներով, օպերատիվ խմբերի ապահովմամբ, ինչն իրականացնելու է, և դրա վերաբերյալ հայտ է ներկայացվելու ԿԸՀ-ին, «Ալյանս» կուսակցության և «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ի կողմից», -առաջարկեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ