07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սահմանից շնորհակալություն Քրիստինե Պեպելյանին. Ժողովուրդ

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը գյուղին նվիրաբերել է 600 հազար դրամ գումար.

«Շնորհակալություն Քրիստինեին` մեր կողքին լինելու եւ օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցն ընդլայնելու նպատակով»,-նշեց համայնքապետը:

Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ «Էրեբունի-Երեևան 2797» տոնակատարության մասնակցության իր հոնորարը նվիրաբերելու է սահմանամերձ Բաղանիսին.

« Ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տի­րող իրավիճակի մասին։ Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջեւ, խո­նարհվում եմ նաեւ մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմ­ների առջեւ, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում։

Հայտա­րարում եմ՝ համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) եւ կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետա­րան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգ­սերը»,– ասել էր երգչուհին։

 

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ