23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է

2006 թվականից սկսած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «ՄԵՐԿՈՒՐԻ»  մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար  ոլորտի  նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններ և անհատներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հերթական մրցանակաբաշխության շրջանակում տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մի շարք ընկերությունների «Մերկուրի» մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մերկուրի» մրցանակաբաշխությանը, որն ի դեպ միջազգային է և կազմակերպվում է աշխարհի բոլոր  առևտրաարդյունաբերական պալատներում, այս տարի ներկայացվել էր քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանում գործարարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի զարգացմանը նպաստելու համար պալատի նախագահ Մարտին Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել Է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ «Համաչափ և կայուն զարգացող քաղաք» անվանակարգում էլ Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մերկուրի» մրցանակի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ