11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ Քոչարյանին առաջարկելուց հետո` Արա Աբրահամյանը.Հրապարակ

«Ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից ղուրս գալուց հետո Ռուսաստանում համապատասխան շահագրգիռ «կենտրոնները» կանչել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, առաջարկել ակտիվանալ հայաստանյան քաղաքական դաշտում եւ ստեղծել նոր կուսակցություն։ Վերջինս չի համաձայնել։ Հաջորդ առաջարկն արել են Ռոբերտ Քոչարյանին։ Նա նույնպես վերջիններիս մերժել է՝ երկու պատճառով, առաջարկել է հասնել նրան, որ Հայաստանում սահմանադրությունը չփոխվի, ապաեւ ասել է, որ ինքը նոր կուսակցություն այս պայմաններում չի ստեղծի։

Ընտրությունը կանգ է առել Արա Աբրահամյանի վրա։ Վերջինս համաձայնել է։ Դա է եղել պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների առաջին տարբերակում՝ ապագա վարչապետի համար ամրագրված Հայաստանում ապրելու 7 տարվա ցենզը վերջնական տարբերակում հանվել է եւ հանվել է Ռուսաստանի առաջարկով։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ դեպքում եւս Արայի համար հարցը փակվելու է «չորով», նպատակ կա այդ խնդիրը «կարգավորել» օրենսդրորեն եւ թույլ չտալ, որ Արան մտնի «մեծ» քաղաքականություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ