16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանության գաղտնի զենքը. Ժամանակ

Ռուսաստանի հայերի միության եախագահ Արա Աբրահամյանի մուտքը ձայաստանի՛քաղաքական դաշտ ստեղծել է էապես նոր իրավիճակ այդ դաշտում։ Արա Աբրահամյանն ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը ռուս է, որ ռուս լինելը մտածելակերպ է, որ ինքը կատարում է Պուտինի հանձնարարությունները, եւ այդ կարգի այլ հայտարարություններ։

Ընդ որում՝ ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները Հայաստանի քաղաքական դաշտում չեն առաջացրել որեւէ ցնցում, պայթյուն, բողոք։ Հայաստանի որեւէ մի քաղաքական ուժ, գոնե նրանցից որոնք, այսպես ասած, հիմնական կազմի ներկայացուցիչներ են, տարակուսանք չեն հայտնել, որ նման հայտարարություններով որեւէ մեկը կարող է մտնել ինքնիշխան երկրի քաղաքական դաշտ։

Արա Աբրահամյանին հավանաբար բոլոր ուժերն ընկալել են որպես փորձություն, որ նրանց ուղարկել է Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Այսինքն՝ Աբրահամյանը իր հայտարարություններով բոլորին սադրել է նմանօրինակ հայտարարությունների՝ ինքնիշխանության եւ այլնի վերաբերյալ, որպեսզի Պուտինն այդպիսով չափի, թե Հայաստանի քաղաքական դաշտում իրականում ով է իրեն հավատարիմ, եւ ով է, որ պատրաստ է առաջին իսկ հարմար պահին նետվել այլ ուղղությամբ։

Եվ ահա, բոլորը լռությամբ են ընդունել Աբրահամյանի հայտարարությունները, ոչ ոք չի համարձակվել խոսել ինքնիշխանության մասին, ինքնիշխան երկրում նմանօրինակ հայտարարություններով քաղաքականություն սկսելու անընդունելիության մասին, ընդհանրապես քաղաքական «գաստրալյորության» անընդունելիության մասին։

Ոչ ոք չի ուզում ընկնել սադրանքի ծուղակն ու գրանցվել Պուտինի սեւ ցուցակում։ Մեկ էլ տեսար Աբրահամյանն իսկապես Պուտինի հանձնարարությունն է կատարում։ Բայց շատ հնարավոր է նաեւ, որ Աբրահամյանը ոչ մի հանձնարարություն էլ չի կատարում, պարզապես գիտե «մոգական բառը», ասել է այն եւ այդպիսով միանգամից դարձել դրության տերը։ Դատեք ինքներդ։

Նա եկել է, հայտարարել է, որ կատարում է Պուտինի արձագանքն ու ռուս է մտածողությամբ։ Քաղաքական դաշ¬տում ոչ ոք չի համարձակվումնրան ուղիղ քննադատելդրա համար, միաժամանակ ոչ ոք չի կարող Նրան գերազանցել այդ հարցում։ Անհեթեթ է պատկերացնել, որ ինչ-որ մի ուժ վեր կկենա ու կհայտարարի, որ ինքն էլ ռուս է՝ թեկուզ մտածողությամբ, եւ ինքն էլ կատարում է Պուտինի հանձնարարությունը։

Եթե նույնիսկ համարենք, որ տեխնիկապես դա այդպես է, ապա գոնե հայտարարության մակարդակով դա անընդունելի կլինի Հայաստանը ներկայացնող որեւէ ուժի համար եւ կընկալվի լիովին հակառակ կերպ, քան Աբրահամյանի դեպքում։

Այդպիսով, Ռուսաստանի հայերի միության նախագահը ընտրել է մի տարբերակ, երբ ոչ մի ուժ չի կարող նրան բան ասել «Պուտինի հանձնարարությունը» կատարելու եւ «ռուս լինելու» համար, միաժամանակ ոչ ոք չի կարող դրանից ավելին ասել։ Ելնելով այն իրողությունից, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին մի քանի տարիներին :

Կառուցվել է հենց ՌԴ համակրանքի համար ընդգծված մրցակցության տրամաբանության վրա, Արա Աբրահամյանի նմանօրինակ մուտքը, ըստ էության, առաջ է բերել քաղաքական ճգնաժամ, կաթվածահար է արել ներքաղաքական կյանք կոչվածի տրամաբանության հիմքերը։ Եվ դրանով իսկ ստեղծվել է էապես նոր իրավիճակ, քաղաքական հիմնական դաշտը մնացել է լուսանցքից դուրս։ Իրավիճակից դուրս գալու առաջին փորձի մասին հայտարարվել է երեկ։

«Նոր Հայաստան» նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ը հայտարարել է «ռեժիմին հեռացնելու» գործընթացի մեկնարկ։ Այդ նախաձեռնությամբ Նոր Հայաստանը փորձում է դուրս գալ կաթվածահար եղած դաշտի լուսանցքային հարթությունից եւ նոր տրամաբանության դնել քաղաքական գործընթացի հիմքում։

Մեծ հաշվով, այդ նախաձեռնությունը փրկօղակ է ամբողջ քաղաքական դաշտի համար, քանի որ դա հնարավորություն է տալիս շեղել գործընթացը Արա Աբրահամյանի սահմանած նշաձողից՝ գոնե հռչակագրային առումով։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ բառապաշարի առումով լինելով աղքատ, հռչակագրային պաշարի առումով Արա Աբրահամյանն անհամեմատ ավելի հարուստ է։

Այդ ամենը պարարտ հող է ստեղծել հայ-ռուսական հարաբերության խորացման դիրքերի հարցում առատ «երեւակայության» եւ դրա հանրային պահանջարկ առաջացնելու համար։ Եվ այդ տեսանկյունից, դժվար է ասել՝ Աբրահամյանը ճի՞շտ էր Պուտինի հանձնարարության մասով, թե՞ ոչ, բայց որ նա դառնում է իշխող համակարգի գաղտնի զենքը՝ երեւի թե կասկածից վեր է։ Այդ զենքը կաշխատի այն ժամանակ, երբ հարկ կլինի գործընթացները վերադարձնել այն տրամաբանության դաշտ, որտեղ Հայաստանի քաղաքական ուժերը կաթվածահար են լինում՝ նախեւառաջ այն պատճառով, որ նրանք ամեն գնով խուսափում են արտաքին խնդիրների եւ իրավիճակի վերաբերյալ կոնկրետ թե քաղաքական, թե գաղափարական դիրքորոշում արտահայտելուց եւ ամեն կերպ հարցերը փորձում են լղոզել ներքաղաքական ձեւակերպումների շրջանակում։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ