Զառա Արամյանը Զաքյան փողոցում ոչ մի բնակարան էլ չունի
Հեռուստահաղորդավարուհի, լրագրող, Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Զաքյան փողոցում ոչ մի բնակարան էլ չունի: Այս մասին Henaran-ի հետ զրույցում հուզված ասաց տիկին Արամյանը:
«Զաքյան փողոցի այդ բնակարանում, որտեղ իբրև թե ես բնակարան ունեմ, այլ մարդիկ են ապրում, այլ մարդու անունով է գրացված: Իմ բոլոր տվյալները հասանելի են քաղաքապետարանի համապատասխան բաժնում: Կարող են բացել ու ուսումնասիրել»,- ասաց Արամյանը:
Հաղորդվարուհին չթաքցրերց իր վիրավորանքը` նշելով, որ այլևս չի ցանկանում խոսել այս թեմայով, քանի որ այս ամենը ցավ է պատճառում թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին:
Նշենք, որ Facebook-ում Gurgen Varosyan անունով օգտատերն իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե, իբրև, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը Զաքյան փողոցում բնակարան ունի, որը վարձով է տալիս: Օգտատերը գրում է, որ այս տեղեկությունն իր ընկերներից մեկն է ասել իրեն: Սակայն թե որքանո՞վ է ճշտված այս տեղեկատվությունը, հստակ չէ: Երիտասարդի հետ Henaran.am-ը որևէ կերպ չկարողացավ կապ հաստատել:
Հիշեցնենք, օրերս Երևանի ավագանու որոշման համաձայն` Զառա Արամյանը, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, գրող Վահրամ Սահակյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանը Երևանում՝ Մարգարյան փողոցում գտնվող նորակառույց շենքում բնակարաններ ստացան: