Կառավարությունը ստացե՞լ է ֆինանսական տրանշ՝ գենդերի մասին օրենքն ընդունելու համար
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց, որ նախագծով սահմանվում է ընդդիմության վերահսկողության մեխանիզմներ:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը արձագանքեց՝ ասելով.«Դուք գտնո՞ւմ եք, որ վերահսկողություն ձեզ պետք է, որ լավ աշխատեք»:
Սարգսյանը հայտարարեց, որ անցած տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով դեռ ԱԺ նախագահ էր, հայտարարել է, թե կառավարությունը ստացել է ֆինանսական տրանշ՝ գենդերի մասին օրենքն ընդունելու համար:
Շիրակ Թորոսյանը հակադարձեց, որ Հովիկ Աբրահամյանը չէր կարող նման հայտարարություն անել:
Մանրամասները՝ տեսանյութում: