22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մահացածներին «կփոխարինեն» արտագաղթածները. Հրապարակ

«Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դգել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների։ Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ ենք ստանում, որ մարզերում մարզպետների գլխավորությամբ անձնագրայինների պետերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, ցուցակները համալրվում։ Մարզպետի ցուցումով համայնքապետերը նոր ցուցակներ են ներկայացնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանապետ Վովա Գասպարյանն անձնագրային, վիզաների վարչությանը, համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել էր սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, մասնավորապես, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ