ՀՀԿ-ն ձեռքբերում է համարում Փերինչեքի գործով վճիռը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ-ականները անդրադարձել են նաև Փերինչեքի դատավարությանը և փոխանցվել կարծիքներով: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներից փոխանցեց ՀՀԿ-ի արձագանքը դատավարության վերաբերյալ:
Շարմազանովի փոխանցմամբ՝ Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատի վճիռը անհամեմատ ավելի դրական էր Հայաստանի համար, քան Ստորին պալատի որոշումը, ինչը կարելի է ձեռքբերում համարել:
«Արդարացված էր այս գործում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը որպես երրորդ կողմ: Եթե Ստորին պալատի որոշման մեջ կային մեզ համար անընդունելի ձևակերպումներ, որոնք նույնիսկ հարցականի տակ կարող էին դնել ՀՀ Ցեղասպանության իրողությունը, ապա Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի Վերին պալատի որոշումը մենք միանշանակ բարձր ենք գնահատում՝ համարելով այն ձեռքբերում»,- տեսակետ հայտնեց Շարմազանովը՝ նշելով, որ Վերին պալատի դատավորներից որևէ մեկը հարցականի տակ չառավ Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որով սահմանվում է Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել: Որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանը պահանջել էր, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: ՀՀ պահանջները բավարարվել էին: