15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավետիսյանների երեխաների լացն ազդել է Պերմյակովի ներվերի վրա

Վալերի Պերմյակովը իրարամերժ ցուցմունքներ է տվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Ըստ փաստաբանի` Պերմյակովն ասել է, որ զորամասը լքել է, որպեսզի սահմանները հատելով՝ հասնի Ռուսաստան: Ավետիսյանների տուն էլ մտել է, որովհետեւ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է եղել: Նշել է, թե փորձել է թակել, քանի որ արձագանք չի եղել կարծել է, թե տանը մարդ չկա:

«Բայց զենքը լիցքավորել է, որ եթե տանը մարդիկ լինեին, որոնք կխոչընդոտեին իրեն հագուստ, գումար հայթայթելու հարցում, սպանելու էր»,- ասել է Երվանդ Վարոսյանը:

Պերմյակովն իր ցուցմունքում պատմել է, որ տուն մտնելուց հետո ջուր է խմել, ապա մտել առաջին սենյակը, եւ երբ իր գլխին ամրացված լապտերի լույսն ընկել է քնած Ավետիսյանների դստեր վրա, վերջինս զարթնել է եւ սկսել աղմկել:

«Պերմյակովի խոսքով՝ ինքն անմիջապես իրեն կորցրել է, կրակոցներ է արձակել, բոլորն արթնացել են, եւ ինքն անցնելով սենյակներով՝ բոլորին սպանել է: Վերջին սենյակի հետ կապված տարօրինակություններ կան ցուցմունքում: Մենք գիտենք, որ փոքրիկ աղջնակին սպանել են հրազենից: Իսկ Պերմյակովը պատմել է, թե մեկ կրակել է, մեկ սվինով է հարվածել: Բայց երեխաների սպանությունը նկարագրում է, որ կատարելապես իրեն կորցրած է եղել, ասում է, որ չէին լռում երեխաները և ցուցմունքներից մեկում ասում է՝ ներվերիս վրա ազդում էին և վերջ: Այսինքն՝ վերջում տեսնելով աղմուկ է՝ կատարել է»,-ասել է նա:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ նշել է, որ երբ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է, նրա մոտ հայտնաբերվել է նոթատետր, որտեղ պահպանված է եղել ծնողներին ուղարկվելիք նամակը։ Նամակում, մասնավորապես, գրված է եղել, որ այդ ամենը ինքը չի արել, այլ «արել է իր միջի մարդը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ