12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Շարմազանովը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այս մասին ահյտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը կմասնակցի նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը հանդիսանում է վերոհիշյալ հանձնաժողովների փոխնախագահ:

Հոկտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նույն օրը նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ հայկական համայնքի հետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ