04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանից. Ազատամարտիկների դաշինք

«Ազատամարտիկների դաշինքի» արտահերթ ընդլայնված խորհրդի նիստին այլ հարցերից բացի քննարկվեց նաև Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված սպանության փորձը: Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը` ընդունեցին, որ դա նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ ավելորդ հանդուրժողականության հետևանք է:  Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով , որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի կենտրոնում, և ի տարբերություն նախորդ միջադեպերի, այս դեպքը ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր:

Դաշինքի ընդլայնված խորհուրդը քննարկեց և որոշեց հարգելով Սմբատ Հակոբյանի հորդորը, առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, համապատասխան մարմիններից պահանջել դեպքի ամբողջական բացահայտում և պատվիրատուից մինչև կատարող բոլորին անխտիր պատասխանատվության ենթարկում: Իշխանությունների անտարբերությունը մենք կդիտենք , որպես իրենց հովանավորությամբ կատարված հանցագործություն և պատժելու իրավունքը կվերապահենք մեզ, պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա:

«Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ