25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաստերով

«Սահմանադրության վերջնական տարբերակում այլեւս չկան վիճահարույց կետեր, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում այն ընդունվեց 104 կողմ ձայնով» այսօր` հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Նախ և առաջ հոդված 89-ով, որն այսքան ժամանակ քննարկվում էր, երկրորդ փուլի դրույթը դառնում է բացառություն, իսկ Ընտրական օրենսգրքով հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել դաշինքները:

Այստեղից կարող ենք հետեւություն անել, որ եթե մեծամասնությունը կոալիցիա չկազմի, ապա մյուս ուժերը կարող են ստեղծել դաշինք եւ այդպես մասնակցել: Շատ է քննարկվել նաեւ նախագահի ընտրության կարգը, որի համաձայն` նախագահն ընտրվում էր խորհրդարանի եւ ընտրիչների կողմից: Նոր տարբերակով միայն խորհրդարանն է ընտրելու Հանրապետության նախագահին»,- բացատրեց պատգամավորը:

Պատգամավորի փոխանցմամբ՝  վիճահարույց բոլոր կետերը հանվել են, ապացույցը հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում կայացած քվեարկությունն էր, երբ դեմ քվեարկեց ընդամենը տասը պատգամավոր. «Խորհրդարանում չկար մի խմբակցություն, որի բոլոր անդամները դեմ քվեարկած լինեն»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ