11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հզոր հարված դոլարին

Չինաստանի Կենտրոնական բանկը երեկ յուաններով առաջին արտասահմանյան դրամական փոխանցումն է կատարել միջազգային վճարումների China International Payment System (CIPS) նոր ազգային համակարգով:

Նոր միջազգային վճարային համակարգը շուկայի օտարերկրյա մասնակիցներին թույլ կտա Չինաստանի գործընկերների հետ իրենց վճարումները կատարել անմիջապես յուանով: CIPS-ի նպատակն է համաշխարհային շուկայում բարձրացնել յուանի դերը և ընդլայնել արժույթի միջազգային օգտագործման ծավալները, մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում, այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

ՉԺՀ-ի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ ասված է, որ նոր համակարգի միջոցով յուաններով առաջին տրանզակցիան կատարվել Է Չինաստանից Լյուքսեմբուրգ, IKEA շվեդական ընկերության հասցեով: Վճարային համակարգը Պեկինում աշխատում Է ամեն օր՝ ժամը 9-ից մինչեւ 20-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ