08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է վերանայել դեղերի գնումների գործընթացը

«2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի ներկայացման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում առանձնացրեց դեղերի գնման գործընթացի կանոնակարգման հարցերը: Նա կոչ արեց վերանայել դեղերի գնումների գործընթացը, քանի որ էժան ապրանքը միշտ չէ որակով: Ըստ նրա՝ պետական գնումների ժամանակ գնվում են այն դեղերը, որոնք ամենաէժանն են:

Օմբուդսմենը նաև առանձնացրեց կալանավայրերի հետ կապված խնդիրները՝ ասելով, որ այնտեղ գտնվող անձինք, ովքեր չեն աշխատում, գումար չեն վաստակում, հաճախ կարիք ունեն ստանալ պատճեններ, որոնց պետական տուրքի գումարը 150 դրամ է:

Անդրեասյանը նշեց նաև, որ թերի կարելի է համարել լրագրողի աղբյուր չբացահայտելու մասին իրավունքը և շեշտեց, որ օրենսդրական կարգավորման արդյունքում պետք է ավելացնել դրույթ՝ առանց դատարանի որոշման լրագրողին հարցաքննության չկանչելու մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ