07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վերջին դետալներն են շտկվում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները:

Գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ  կհուշեն օրվա խորհրդի մասին։ Դրոշազարդարում կիրականացվի բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում։

Հատուկ ձևավորում կստանան ինչպես միջոցառումների վայրերը, այնպես էլ հարակից փողոցները, իսկ գիշերային Երևանը կգեղեցկացնի տոնական գեղարվեստական լուսավորությունը: Փողոցները կզարդարվեն նաև փուչիկներով, ժապավեններով և ձևավորման այլ տարրերով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ