14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի քննությունը:

Տուժող կողմը շարունակել է պնդել իր պահանջները, նշելով , որ Վարդան Պետրոսյանը  հատուցի փաստաբաններին  վճարած գումարներն ամբողջությամբ և վթարի հետևանքով մյուս տուժածներին պատճառած վնասներ դիմաց:

Նշենք, որ բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի ծախսը՝ երկու միլիոնը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Հայցը ներկայացված է, դատական նիստերը ընթանում են, այժմ մենք սպասում ենք հանգուցալուծմանը։ Մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի և Վարդանը կփոխհատուցի» ։

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարայնն էլ տեղեկացրեց, որ իրենք չպետք է գումարը փոխանցեն, այլ ապահովագրական ընկերությունը։

«Տուժող կողմը պետք է դիմի ապահովագրական ընկերությանը, նրանք եռամսյա ժամկետում կստանան փոխհատուցում։ Այն մասով, որը հնարավոր է մերժի ապահովագրական ընկերությունը, Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել»,-նշեց Բաղդասարյանը:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։30-ին։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ․ հոկտեմբերի 20-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին։ Վթարի հետևանքով մահացել են 2 մարդ, ուղևորներից մեկն էլ ստացել էր ծանր մարմնական վնասվածք։ Դերասանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, նա այժմ պատիժը կրում է բաց ռեժիմով, այսինքն՝ առավոտյան գնում է աշխատանքի եւ վերադառնում ՔԿՀ երեկոյան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ