Կարդացի ու սիրտս լցվեց … Ժամանակ
Ես գիտեի, որ թոշակի տարիքի հասնելուց հետո նաեւ հիշողության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, բայց էս չափի … Կարդացի, ու երբ հասա էն տեղին, թե՝ «ես էդպիսի ապագա իմ երկրին չեն ցանկանում», սիրտս լցվեց…» , – ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։
«Էս մարդը մոռացել է, որ իր երկրում ճոկտեմբերի 27-ի դատավարություն է կոծկել, որ 2004թ. Սահմանադրական դատարանի որոշումը ի կատար ածելու պահանջով փողոց դուրս եկած ժողովրդին քշելու համար «կոլցո» օպերացիա է իրականացրել եւ տվյալ պահի հիմնական երեք կուսակցությունների դռներ ջարդել, ներսում եղածներին կալանավորել ու գրասենյակները փակել է։
Մոռացել է «Պապլավոկն» ու իրեն բարեւած Պողոս Պողոսյանին, եւ վերջապես մոռացել է, որ իր կողմից հորինված շինծու պատրվակներով 2008 թվականի մարտի մեկին իր երկրի մայրաքաղաքում իր ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել ու 10 մարդու սպանել։ Մոռացել է, որ իր երկիր եկավ մի շապիկով ու էսօր էս աղքատ երկրի ամենահարոատ մարդն է», – ասաց Սարգսյանը։
Արամ Սարգսյանը որեւէ կերպ չի հասկանում «դահիճի մարդասիրությունը»։ «Մի պահ անգամ ամաչեցի, որ ես էլ եմ «ոչ» ասում, ինքն էլ, բայց հետո ինքս ինձ բռնեցի, որ հասարակությանը պետք է ասել էն, ինչ մտածում ես, եւ հեչ կարեւոր էլ չէ, թե ով է քո մոտեցումները կիսում եւ «ոչ» ասում, առավել եւս ու ավելի վատ՝ «այո» ասող գործող նախագահի եւ Հանրապետականի համար, որ անգամ Քոչարյանի նման մեկն է էս հարցում ժողովրդի տեսակետը կիսում ու ըմբոստանում…»։
Օրվա մյուս նորություններին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: