20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարության և ամերիկյան առաջատար ՏՏ ընկերությունների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ աշխատանքներն է շարունակում «ԱրմԹեք 2012» համաժողովը:

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել. «Երբ ժամանեցի Հայաստան՝ պատկերացում անգամ չունեի, որ այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդքան հաջողություններ են արձանագրվում: Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է: ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ տվյալներ, ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով»:

Դեսպան Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այդ գյուտերը կարող են իրենց արժանի տեղը գտնել մարդասիրական և կոմերցիոն ձեռնարկություններում և «ԱրմԹեքը» լավ հնարավորություն է գյուտերին ճանապարհ բացելու համար:
Այնուհետև համաժողովի ներկաներին ողջունել են «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ջոն Չիլթոնը, «Ինթել» ընկերության փոխնախագահ Ջոն Դայվիսը և «Դ-Լինք» ընկերության փոխնախագահ Թոմաս Հանգը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին: Իսկ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր: ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սիլիկոնյան Հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնցից շատերն ունեն սեփական փոքր և միջին բիզնեսներ, մի մասն էլ աշխատում է հանրահայտ ՏՏ ձեռնարկություններում:
Երիտասարդները վարչապետին տեղեկացրել են, որ իրենք համախմբվել են մի նախաձեռնության շուրջ, որի նպատակն է ստեղծել ցանց՝ ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների միջև: Ցանցում առայժմ ներգավված են հիմնականում ամերիկաբնակ թվով երկու հարյուր մասնագետներ:

Վարչապետը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է կապ հաստատել այդ երիտասարդների հետ և ամրապնդել փոխգործակցությունը: Երիտասարդները վարչապետին ներկայացրել են նաև իրենց ձեռնարկությունների գործունեությունն ու ապագա ծրագրերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ