20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն վայր կդնի՞ մանդատները. Հրապարակ

Շաբաթ օրը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո չէին դադարում լուրերը, թե դեկտեմբերի 10-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող կոնյակի գործարանում ԲՀԿ քաղխորհրդի նիստ կանի եւ կհայտարարի չառաջադրվելու մասին: Ասում էին, որ շաբաթ օրը Ծառուկյանը նախագահին ասել է` ոչ առաջադրվելու եմ, ոչ սատարելու եմ: Ինչպես տեսանք, երեկվա նիստը չկայացավ: Ապա տեղեկություններ տարածվեցին, թե այսօր է սպասված նիստը լինելու: Սակայն պարզվում է` էլի չի լինելու: Այս մասին “Հրապարակի” հետ զրույցում հաստատել է նաեւ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ թե երբ կլինի, խոսնակը դժվարացավ պատասխանել, որոշում դեռեւս չկա:

Թերթի տեղեկություններով, այդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ից ոչ շուտ: Ըստ լուրերի, այդօրը մոսկովյան հայտնի շրջանակների հետ հանդիպում է նախատեսվում Ռոբերտ Քոչարյանի հետ, որն ազդելու է ԲՀԿ առաջնորդի որոշման վրա: Իրենք` ԲՀԿ-ականները, տեղյակ չեն, թե բրյուսելյան այցից ու Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո ինչ է որոշել Գագիկ Ծառուկյանը` առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Նրանք ասում են, որ տեղեկություններ ստանում են մամուլից եւ ավելի քիչ են տեղեկացված, քան լրագրողները: Ինքը` Ծառուկյանը, ասում են, երեք օր է` գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: ԲՀԿ վերնախավը բաժանվել է երկու մասի` առաջադրվելու կատաղի կողմնակիցներ եւ հակառակորդներ: Երկու թեւն էլ թաքնված շանտաժ են անում եւ պատերի տակ ասում, եթե հակառակ որոշում կայացվի, մանդատները վայր կդնենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ